Ռուսաստանը Կուբայում կարող է ԳԼՈՆԱՍՍ հայրենական նավիգացիոն համակարգի կոռեկցիայի եւ մոնիտորինգի սարքավորում տեղակայել, հաղորդում է Ինտերֆաքսը:

Օրինագծերի գնահատմամբ զբաղվող կառավարական հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ ԱԳՆ-ի եւ «Ռոսկոսմոսի» կողմից ներկայացված` «Խաղաղ նպատակներով տիեզերքի հետազոտման եւ օգտագործման ոլորտում Ռուսաստանի եւ Կուբայի կառավարությունների միջեւ համագործակցության համաձայնագրի վավերացման մասին» օրենքի նախագծին: Առաջիկա նիստին այն կառավարության քննությանը կներկայացվի:

Փաստաթուղթը խաղաղ նպատակներով տիեզերքի հետազոտման եւ օգտագործման ոլորտում երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցությանը կնպաստի: