ՌԴ զինված ուժերում տեղեկատվական գործողությունների զորքեր են ստեղծվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ՊՆ-ն:
«Նման կառույցի ստեղծման առաջարկությունը, որը նախատեսված է հնարավոր հակառակորդի դեմ կիբեր եւ տեղեկատվական դիմադրության համար, մշակվում էր մեկ տարի: Երկու տարի առաջ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումները՝ ԱՄՆ Ազգային անվտանգության կողմից գլոբալ էլեկտրոնային լրտեսության վերաբերյալ, միայն արագացրին նման որոշման կայացումը»,-ասված է հաղորդագրությունում:



























