Բրազիլիայի ոստիկանությունը ձեռնարկ է թողարկել զբոսաշրջիկների համար, որոնք ֆուտբոլի առաջնությանը մասնակցելու համար այցելելու են այդ երկիր:
Ըստ իրավապահների, կողոպուտի դեպքում պետք չէ բղավել, վիճել կամ ընդհանրապես արձագանքել: Նաեւ չարժե զբոսնել երեկոյան ժամերին եւ թանկարժեք զարդեր կրել:
Հրահանգը տարածել են Սան Պաուլուի ոստիկանները՝ երկրում հանցավորության բարձր մակարդակի պատճառով:
Բրազիլիայում սպանությունների վարկանիշը կազմում է 25,2 100 հազար բնակչի հաշվարկով, իսկ որոշ ֆավելներ անգամ ոստիկաններն են վախենում մտնել, հաղորդում է Lenta.ru-ն:
Միեւնույն ժամանակ, Բրազիլիայի իշխանությունները պնդում են, թե պատրաստ են ապահովել անվտանգությունը բրազիլական 12 քաղաքներում հունիսի 12-ից հուլիսի 13-ը կայանալիք առաջնության ժամանակ, որին 600 հազար զբոսաշրջիկ կմասնակցի: Անվտանգությունն ապահովելու է 170 հազար ոստիկան:




























