Ճապոնիայի կառավարական հանձնաժողովը խորհուրդ է տալիս երկրի իշխանություններին վերջ տալ բնակչության թվի կրճատմանը եւ աստիճանաբար կայունացնել թիվը 100 մլն մարդու մակարդակում:

Այսօր Ճապոնիայում բնակչության թիվը կազմում է 127 մլն մարդ, սակայն ծնելիության ցածր մակարդակի պատճառով նվազագույնը 50 տարի անց այն կարող է նվազել մինչեւ 87 մլն-ի:

Հանձնաժողովը խորհուրդ է տալիս իշխանություններինի երկու անգամ ավելացնել ծնողների օգնության չափը, որպեսզի խթանի երեխաներ ունենալու ցանկությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Փորձագետները նախազգուշացնում են, որ անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու դեպքում ճապոնական տնտեսությունը շուտով կարող է բախվել աշխատուժի պակասի հետ: