Ադրբեջանական կողմի նախաձեռնությունը Բաքվում տեղի ունեցող նստաշրջանի ընթացքում ղարաբաղյան հակամարտության քննարկման վերաբերյալ ձախողվել է:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի աջարկությունն այն մասին, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը Բաքվում ԵԱՀԿ ԽՎ 23-րդ ամառային նստաշրջանի ընթացքում հանդես գա զեկույցով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված գործունեության մասին», օրակարգ չի ներառվել:
Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովայի խոսքով՝ նստաշրջանի օրակարգն արդեն հաստատվել է: Միեւնույն ժամանակ Մուրադովան հավելել է, որ «սպասվում է ձգձգվող հակամարտությունների հարցի քննարկում»:
Սրանում կասկած չկա, քանի որ Ադրբեջանն ավանդության համաձայն ամեն հնարավորություն օգտագործում է իր դիրքորոշումը քարոզելու համար: Բաքվի նստաշրջանը հավանաբար կդառնա «հարմար» հարթակ հակահայկական հայտարարությունների համար:




























