Լուգանսկի «Ժողովրդական նահանգապետ» Վալերի Բոլոտովի դեմ մահափորձ է կատարվել: Ենթադրվում է՝ կրակոցն արձակվել է դիպուկահարի զենքից, հայտնել է «Հարավ-արեւելքի բանակի» մամուլի քարտուղարը: Ըստ նրա՝ մահափորձ է կատարվել ժ. 11:00-ի սահմաններում, երբ Բոլոտովը մեքենայով մեկնում էր բանակցությունների: «Ժողովրդական նահանգապետը» շատ արյուն է կորցրել: Այժմ նա հիվանդանոցում է, կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում է «Ռոսբալտը»:
«Բոլոտովի դեմ մահափորձը Կիեւի պատասխանն է հանրաքվեին: Մենք ոչ ոքից չենք վախենում: Այդկերպ Կիեւը ոչնչի չի հասնի», - հայտարարել է մամուլի քարտուղարը: Նա նշել է, որ այժմ Բոլոտովի պարտականությունները կատարելու է առաջին տեղակալ Գենադի Ցիպկալովը:
Հավելենք, որ մայիսի 13-ին Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները սկսել են միավորման բանակցությունները:




























