Սան Մարինո Հանրապետությունում միակ դատապարտյալին պահելը օրական 750 եվրո է արժենում: Այդ գումարը քրեակատարողական հիմնարկների վրա կատարված ամենամեծ ծախսն է ողջ Եվրոպայում:

Երկրի միակ դատապարտյալն օգտվում է մարզասրահից, գրադարանից եւ հեռուստացույցով սրահից: Նա ապրում է բանտի վեց խցերից մեկում, սակայն սնվում է ռեստորանում, որովհետեւ մեկ մարդու համարձեռնտու չէ բանտային ճաշարան պահելը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Երկրորդ տեղում դատապարյալների վրա կատարված ծախսերով Շվեդիան է՝ օրական 621 եվրո, իսկ ամենաքիչը ծախսում է Ուկրաինան՝ ընդամենը 3,06 եվրո: