Արեգակի մակերեսի վրա ամերիկյան NASA տիեզերական գործակալության մասնագետները արտառոց կառուցվածքի անցք են հայտնաբերել: Այն քառակուսի է եւ ահռելի իր չափերով:

Հետազոտությունը իրականացվել է մայիսի 5-7-ին, SDO սարքի միջոցով, որը թույլ է տալիս ստանալ հստակ պատկեր եւ դիտարկել երեւույթը մանրամասներով:

NASA-ում հստակեցրել են, որ քառակուսի հատվածը կորոնալ անցք է, որ առաջացել է մագնիսական գծերի անջատման հետեւանքով, հաղորդում է «Ռոսբալտը»:

Կորոնալ անցքները սովորական երեւույթ են Արեւգակի համար, թեեւ գիտնականները դեռ չեն կարող պարզել դրանց բնույթը: