Ուկրաինայի Կրամատորսկ քաղաքի մոտ աշխարհազորայինների եւ հակաահաբեկչական գործողություններ իրականացնող ուժայինների միջեւ բնռկված ընդհարման արդյունքում ուժայինները կորուստներ են կրեն. կան նաեւ վիրավորներ: Այս մասին տեղեկությունը տարածել է ռազմա-քաղաքական հետազոտությունների ուկրաինական կենտրոնի ղեկավար Դմիտրի Տիմչուկը:
«Տեղեկատվական դիմակայություն» խմբից ստացված օպերատիվ տվյալների համաձայն, Կրամատորսկի մոտ ուկրաինական ուժայինների եւ ռուսամետ ահաբեկիչների միջեւ ընդհարում է տեղի ունեցել:
Կրամատորսկից 20 կմ հեռավորության վրա` Դմիտրովկա բնակավայրի շրջանում ժամը մոտ 13:00-ին Ուկրաինայի ԶՈւ օդա-դեսանտային բրիգադի 95-րդ ստորաբաժանումը, որ մասնակցում է հակաահաբեկչական գործողություններին, գրոհայինների լարած որոգայթում է հայտնվել:
Նախնական տվյալներով, ահաբեկիչները ականանետների միջոցով ոչնչացրել են զինամթերք տեղափոխող բեռնատար մեքենաները, որից հետո ընդհարում է սկսվել:
Մի փոքր անց Կրամատորսկից ավտոբուսով 30-40 գրոհայիններ են օգնության ժամանել: Դեսանտայիններին ուղղաթիռներով են օժանդակություն հասցրել:
Ընդհարման արդյունքում ուժայինները զոհեր եւ վիրավորներ ունեն:
Ահաբեկիչների կորուստների մասին տեղեկություններ չկան», - ՈւՆՆ գործակալության փոխանցմամբ, գրել է Տիմչուկը Facebook-ի իր էջին:




























