Մակեդոնիայի հարավում գնացքի եւ ավտոբուսի բախման հետեւանքով տուժել է 32 մարդ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Փրկարարների տվյալներով, երեք մարդ լուրջ վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել Սկոպյեի հիվանդանոց:
Վթարը տեղի է ունեցել Մակեդոնիայի մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա: Նախնական տվյալներով, ավտոբուսը շրջանցել է փակ շլագբաումն ու անցել երկաթուղու ռելսերի վրա:




























