Կրամատորսկի մոտ աշխարհազորայինների գրոհի արդյունքում Ուկրաինայի զինված ուժերի 6 զինծառայողներ են զոհվել, երկրի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությանը վկայակոչելով հաղորդում է ՈւՆՆ գործակալությունը:

«Այսօր` մայիսի 13-ին, ժամը մոտ 13:00-ին, Սլավյանսկի շրջանի Օկտյաբրսկոյե գյուղի ծայրամասում` Կրամատորսկից 20 կմ հեռավորության վրա, Ուկրաինայի զինված ուժերի զորամասերից մեկի ավտոշարասյունը, ընթացքի ժամանակ, ցինիկաբար ու դաժանաբար լարված որոգայթում է հայտնվել: Ահաբեկիչները ականանտների օգնությամբ եւ հրաձգային զենքի թիրախային կրակի ուղեկցությամբ հարձակում են գործել ուկրաինացի դեսանտավորների ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ: