Վրաստանի գլխավոր հաղթաթուղթը տնտեսության արդիականացման կառավարության կամքն է: Այդ մասին հայտարարել է Վրաստանում պաշտոնական այցով գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Նրա խոսքով, Վրաստանը ներդրողների համար մի քանի առավելություններ ունի: «Առաջինը, կայուն եւ երաշխավորված շրջանակը օրենսդրական եւ դրամային տեսանկյունից, ինչը ներդրողները պահանջում են ամեն օր, ոչ միայն Վրաստանում, երկրորդը՝ իր աշխարհագրական դիրքը: Դա հնարավորություն է Վրաստանի համար լինելու տարանցման, տրանսֆորմացիայի, փոփոխությունների վայր: Բացի այդ, կան, բոլոր պայմանները, որ շուկայի մատչելիության առումով բավարարի ոչ միայն սեփական կարիքները, այլեւ այլ երկրի կարիքները: Եւ վերջինը, երրորդ հաղթաթուղթը կառավարության բարի կամքն է՝ արդիականացնել Վրաստանի տնտեսությունը, իրացնել նոր եւ ավարտել սկսված բարեփոխումները»,- ասել է Օլանդը:




























