«Ուրալի ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր Կառլովի Վարի-Եկատերինբուրգ չվերթը, երեքշաբթի հարկադրված վայրէջք է կատարել Պրահայում, հաղորդում է ավիաընկերությունը:
«U6-740 չվերթը տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Պրահայի օդանավակայանում: Օդանավի անձնակազմը նման որոշում է ընդունել թռիչքի անվտանգության ապահովման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Վայրէջքը կատարվել է սահմանված կարգի համաձայն: Ուղեւորներին ապահվել են անհրաժեշտ ծառայություններով՝ համաձայն Դաշնային ավիացիոն կանոններին:
Ուղեւորների մի մասը Եկատերինբուրգ կհասնի երեքշաբթի մեկ այլ ավիաընկերության չվերթով, մյուսներին տեղ կհասցնեն չորեքշաբթի պահեստային օդանավով, նշվում է հաղորդագրությունում:




























