Առնվազն 20 մարդ է զոհվել Թուրքիայում հանքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: 20 հանքափորների տեղափոխել են հիվանդանոց: Նման տվյալներ է ներկայացնում թուրքական NTV հեռուստաալիքը:
Փլուզումը տեղի է ունեցել Մանիսա նահանգում, երկրի արեւմուտքում: Փլատակների տակ արգելափակվել են 200-ից ավելի հանքափորներ: Նախնական հետաքննության տվյալներով, փլուզման պատճառը էլեկտրական սարքավորումների անսարքության հարուցած պայթյունն է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Սոմա քաղաքի քաղաքապետի խոսքով, մակերես են հանվել 20-ից ավելի հանքափորներ, որոնողական գործողությունը շարունակվում է:




























