Մայիսի 13-ին, ժամը 23.10-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 12 շենքի դիմաց բախվել է կայանված «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ ինքնաբերաբար առաջ գնալով` բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի, վերջինս էլ առաջ գնալով` վրաերթի է ենթարկել «Շկոդա»-ի եւ «Տոյոտա»-ի վարորդներին, կայանված «Մերսեդես-Բենց»-ի վարորդին եւ մի քաղաքացու, ապա բախվել «Մերսեդես-Բենց»-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Տոյոտա»-ի վարորդը, «Շկոդա»-ի վարորդը, «Մերսեդես-Բենց»-ի վարորդը եւ վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: