Այս անգամ զուգադիպություն չկա: Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման 20-ամյակի օրերին Ֆրանսուա Օլանդը մեկը մյուսի հետեւից Ադրբեջան եւ Հայաստան է այցելել: Ֆրանսիայի նախագահը ցանկանում է նրանց կողմից վստահության ժեստեր տեսնել եւ, ինչու ոչ, հակամարտության միջնորդի դեր խաղալ, նշել է ֆրանսիական միջազգային ռադիոն:

«Իհարկե` Ադրբեջանում շատ լավ են հասկանում Ֆրանսիայի հայկական համայնքի կշիռը: Բայց Բաքուն կարող է, Ադրբեջանի ուժեղ գեոքաղաքական դիրքերը հաշվի առնելով, Ֆրանիսայի եւ Եվրոպայի տնտեսական շահերի անտեսմանը դիմել: Գումարած` եւս 4-5 տարի անց ռուսական հոսքերի շրջանցմամբ, Մետաքսի ճանապարհով անցկացվելիք խոշոր գազատարը:

Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ֆրանսիացի գործընկերոջ հետ զրույցին նշել է, որ երկրի ածխաջրածնային պաշարների արդյունահանումը ավելի քան մեկ դար է տեւելու: Նա կարողանում է մեծահոգություն ցուցաբերել Ֆրանսիայի նկատմամբ. Բաքվում ֆրանսիական լիցեյի շինարարություն է ֆինանսավորում, Լուվրում` մահմեդական մշակույթների բաժինը եւ նունիսկ ֆրանսիական «Լանս» ֆուտբոլային ակումբը: Այլ կերպ ասած` Ադրբեջանը փորձում է Քաթարի նման մի բան երեւալ:

Թեկուզ եւ փողից հոտ չի գալիս, (եթե միայն դա նավթի հոտը չէ), բայց Ադրբջանից հեռանալուց առաջ Օլանդը չէր կարող ընդդիմադիրների եւ մարդու իրավունքների պաշտպանների հետ չհանդիպել: Վերջիններս պնդում են, որ Բաքվի ռեժիմը միահեծանության, կաշառակերության եւ մարդու հիմնարար իրավունքների մշտական խախտումների վրա է հիմնված: «Մենք պետք է պահանջենք, որ Ֆրանսիայի նախագահը միջամտի իրադրությանը, քանի որ իր քաղական մակարդակն օգտագործելով, նա կարող է Ադրբեջանի իշխանություններին հետապնդումներից խուսափելու եւ անմեղ քաղաքացիներին ազատելու կոչ անել», - հայտարարելն է խաղաղության եւ ժողովրդավարության ադրբեջանական ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսովան:

Մոսկվային եւ ուկրաինական ճգնաժամին վերաբերող հարցերում Օլանդը հավասարակշռված դիրքորոշում է դրսեւորել: Այդուհանդերձ, պարզ է, որ գազի եւ նավթի եվրոպական որոնումները Ռուսաստանը շրջանցելուն են միտված: Այդ տեսանկյունից Ադրբեջանը Եվրոպայի համար իդեալական գործընկեր է», - նկատել է ռադիոհաղորդավարը: