27-ամյա բրիտանացի Դին Սմիթը դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման՝ Barclays բանկի բաժանմունքը կողոպտելու «չափից ավելի անհաջող» փորձի համար: Նա մինչ այդ անձամբ է իր անձնական տվյալները փոխանցել բանկին:

Բրիտանացին գրանցվել է իր տան մոտ գտնվող բանկի բաժանմունքում, երբ վերեւից նկատել է ֆունտ սթերլինգներով լեփ լեցուն լի դրամարկղը:

Ծառայության փուլի ավարտից կես ժամ անց  Սմիթը ներխուժել է Barclays-ի բաժանմունք եւ սկսել թափահարել հացի դանակը:

Երիտասարդի սպառնալիքները ոչ մի տպավորություն չեն գործել անձնակազմի վրա, որը հրաժարվել է Սմիթին տալ փողերը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Արդեն կալանավորվելուց հետո Սմիթը խոստովանել է, որ իրեն չափից ավելի հիմար է պահել: