Ներկա փուլում չի նախատեսվում «Գազխպրոմի» ղեկավարությանը ներառել այն անձանց ցանկում, որոնք նկատմամբ ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառում եւ անցնել տնտեսական պատժամիջոցների «երրորդ փուլին»: Այս մասին Բրյուսելում բրիֆինգի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյաչիչը:
«ԵՄ խորհուրդը մայիսի 12-ին ընդլայնել է «սահմանափակող միջոցների» ցանկը, այն բաց է մնում, բայց դեռեւս անհնար է ասել՝ ով կներառվի այդ ցանկում հետագայում»,-ասել է Կոսյաչիչը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք անհատական պատժամիջոցներ կկիրառվեն «Գազպրոմի» ղեկավարության նկատմամբ:
«Հիմա մենք արդեն մի շարք սահամափակող միջոցառումներ են ձեռք առել Ղրիմում իրավիճակի հետ կապված, որոնք հասցեական են: Բացի այդ, պատրաստվում են միջոցներ առեւտրի, ֆինանսների եւ եւս մի քանի ոլորտներում: Այդ աշխատանքը նկատելի առաջ է գնացել»,-հավելել է Կոսյաչիչը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
Bloomberg-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պաշտոնատար անձինք մտավախություն ունեն, որ Ռուսաստանի էներգետիկ եւ ֆինանսական ոլորտներում լայնամասշտաբ սահմանափակումների կիրառումը կարող է հանգեցնել Մոսկվայի պատասխան արձագանքին, ինչը լուրջ տնտեսական կորուստներ կբերի:




























