Չինաստանի Խունան նահանգում 11 մարդ ազատազրկման է ենթարկվել` թունավորված շան միս վաճառելու համար: Բանտարկության մասին վճիռը Դինչեն շրջանում գտնվող Չանդե քաղաքի դատարանն է կայացրել: Ամբաստանյալները մեկից յոթ տարի ազատազրկման են դատապարտվել: Բացի այդ, նրանք տուգանքներ կվճարեն:
Ինչպես դատական քննությունն է պարզել, մեղադրյալները 2013թ. մեկնարկից ի վեր թունավորված նետերի օգնությամբ շուրջ հազար շուն են սպանել, այնուհետեւ նրանց միսը սառցարան ուղարկել` հետագա վաճառքի համար: Մսի մեջ հայտնաբերված թույնը սուկցինիլխոլին է եղել: Այն, բարձր չափաքանակով օգտագործման դեպքում, մկանային կաթված է առաջացնում, որի արդյունքում էլ ուղեղը դադարում է թթվածին ստանալ:
Ոստիկանները կասկածյալներին դեկտեմբեր ամսին են ձերբակալել: Միեւնույն ժամանակ 12 տոննա սառեցված միս է առգրավվել: Իշխանությունների տվյալներով, չարագործները հասցրել են տանսյակ շների միս վաճառել, հաղորդում է «Ռուսկայա պլանետան»:
Նշենք, որ ՉԺՀ-ում շան մսի կիրառությունը եւ վաճառքը արգելված չէ` հակառակ իրավապաշտպանների բազմաթիվ բողոքների:




























