Այսօր Դնեպրոպետրովսում տեղի ունեցող իրադարձությունները որոշիչ նշանակություն ունեն ոչ միայն Ուկրաինայի, այլ նաեւ` ողջ Եվրոպայի համար: Այս հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի նախկին վարչապետ Միխայիլ Սահակաշվիլին:

«Ես ձեր քաղաքն եմ եկել, որովհետեւ Դնեպրոպետրովսում ընթացող իրադարձությունները որոշիչ նշանակություն ունեն ոչ միայն Ուկրաինայի պետականության համար», - հայտարարել է Սահակաշվիլին:

«Այն, որ կարողացաք ծայրահեղականության դեմն առնել, կանգնեցնել Ուկրաինայի քայքայմանը միտված մարդկանց, արտասահմանից հրահրվող կործանարար գործողությունները չեզոքացնել, որ ձեր քաղաքում բանակի նոր նախատիպ ստեղծեցիք, ապացույցն է մի բանի, որ Դնեպրոպետրովսկը Ուկրաինայի կենտրոնն է դարձել: Ինձ անչափ հիացնում է այն, ինչ կատարվում է այստեղ»,- MOST-DNEPR-ի մեջբերմամբ, հայտարարել է նախկին նախագահը:

Քաղաքական գործիչը նշել է, որ Պուտինին չհաջողվեց Դնեպրոպետրովսկի համար մշակված պլանն ի կատար ածել:

«Ես ավելի ու ավելի եմ զգում, որ Կիեւի, Ուկրաինայի եւ ողջ Եվրոպայի ճակատագիրը Դնեպրոպետրովսկում է որոշվում: Հիմա ամբողջ աշխարհում ասում են, որ Պուտինի երազանքները փոքր, ոչ այդքան ամուր, եւ բավական խոցելի քաղաքի` Դնեպրոպետրովսկի մատույցներում ջախջախվեցին», - հավելել է Սահակաշվիլին: