Ուկրաինայի ՊՆ-ում հերքել են երկրի արեւելյան շրջաններում հակաահաբեկչական գործողություններում ՄԱԿ-ի տարբերանշաններով ուղղաթիռների մասնակցության մասին լուրը:
Տեղեկատվության համաձայն՝ այդ ուղղաթիռների վրա ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի էմբլեմներ չկան, կան միայն Ուկրաինայի Զինված ուժերի էմբլեմներ:
«Իսկապես օգտագործվում են սպիտակ ներկված ուղղաթիռներ, որոնք նախկինում խաղաղապահ խնդիրներ են կատարել, սակայն նրանց վրա պատկերված են Ուկրաինայի զինված ուժերի խորհրդանշանները»,-հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»՝ վկայակոչելով Ուկրաինայի ՊՆ-ի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել, որ Ուկրաինայի արեւելքում գործողություններին մասնակցել են ՄԱԿ-ի ուղղաթիռներ:











