Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Ուկրաինայի հետ բանակցություններին գազի մատակարարման պայմանների եւ դրա գնի շուրջ արդեն մատակարարված վառելիքի պարտքի մի մասի վճարումից հետո: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
«Որեւէ մեկը երբեւէ չի ասել՝ անմիջապես վճարեք 4 մլրդ դոլարը,- հիշեցրել է Մեդվեդեւն ու հավելել. «Սակայն ցույց տվեք, որ պատրաստ եք վճարել: Եթե նրանք մի մասը վճարեն, դա, նվազագույնը, հիմք կծառայի բանակցությունների համար»: Վարչապետը հավելել է, որ «մենք պատրաստ ենք քննարկել, ինչպես լուծել խնդիրը, մենք պատրաստ ենք քննարկել այն, թե ինչպես կարող ենք այժմ աջակցել Ուկրաինայում ապրող մարդկանց»:
Ռուսաստանի վարչապետն ընդգծել է, որ «այդ իմաստով, հավանաբար, մենք պատրաստ ենք նույնիսկ անտեսել մեր շահերը քննարկման ընթացքում, թե ինչպես շարունակել համագործակցությունը գազի մատակարարման հարցում»:
Նրա խոսքով՝ դա, ըստ էության, ֆինանսական օգնություն կլինի: Մեդվեդեւը նաեւ հույս է հայտնել, որ «մեր եվրոպացի ընկերները կստիպեն Ուկրաինային իր ստացած գումարների գոնե մի մասը փոխանցել «Գազպրոմին»:
Ավելի վաղ Մեդվեդեւը հանձնարարել էր «Գազպրոմին» մայիսի 13-ից Ուկրաինային գազի մատակարարման գործում անցնել կանխավճարային համակարգի:



























