Ուկրաինայում շարունակվող քաղաքական ճգնաժամը խորը ռեցեսիայի պատճառ կդառնա, վստահ են Վերականգնման եւ զարգացման եվրոպական բանկի(ՎԶԵԲ) վերուծաբանները: 2014թ.-ին Ուկրաինայի ՀՆԱ-ն կնվազի 7 տոկոսով, 2015թ.-ին տնտեսական աճը հավասար կլինի 0-ի, հայտարարել են ՎԶԵԲ-ի ամենամյա կոնֆերանսի ժամանակ Վարշավայում:

Ընթացիկ տարում զրոյական կլինի տնտեսական աճը Ռուսաստանում, 2015թ.-ին այն կկազմի ընդամենը 0,6 տոկոս:

Իսկ հունվարին ՎԶԵԲ-ը կանխատեսում էր 2,5 տոկոս եւ 1,5 տոկոս տնտեսական աճ 2014թ.-ին համապատասխանաբար Ռուսաստանում եւ Ուկրաինայում:

«Ռուսաստանում եւ Ուկրաինայում ճգնաժամը լուրջ հետեւանքներ կունենա»,- նախազգուշացրել են բանկի փորձագետները: Նրանք վստահ են, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կազդի ողջ տարածաշրջանի վրա:

ՌԴ-ի դեմ տնտեսական պատժամիջոցների դեպքում Ուկրաինայում անկումն ավելի ծավալուն կլինի, Ռուսասըանի ՀՆԱ-ն կնվազի: Ուկրաինական ճգնաժամը բացասաբար կազդի համաշխարհային տնտեսության վրա, վստահ են ՎԶԵԲ վերլուծաբանները, հաղորդում է «Deutsche Welle»-ի ռուսական ծառայությունը: