Վնասը, որն Ուկրաինան կրել է Ղրիմի կորստով, կազմում է 100 մլրդ դոլար: Երկրի խնդիրներին նվիրված «Համազգային կլոր սեղանի» ժամանակ նման թիվ է ներկայացրել նախագահի պաշտոնակատար, Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը:
«Միայն ուղղակի վնասները կազմել են 100 մլրդ դոլար»,-հայտարարել է նա: Իր հերթին, Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն նշել է, որ Ղրիմի կորստով Ուկրաինայի ընդհանուր վնասներն արդեն կազմել են ավելի քան 3 տրլն գրիվեն (մոտ 85 մլրդ դոլար):
«Կորուստների չափն անընդհատ նորացվում է եւ Ուկրաինայի փաստացի վնասները՝ օկուպացված տարածքներում մեր օբյեկտներին օգտվելու փաստացի սահմանափակումներից, լրացվելուց հետո կազմում է ավելի քան տրիլիոն գրիվեն»,-ասել է Պետրենկոն:
Սակայն, ըստ նախարարի, այդ գումարը շարունակում է աճել ամենօրյա կորուստների հետեւանքով՝ կապված ուկրաինական սեւծովյան շելֆի օգտագործման անհրանրինության հետ, որտեղ «փաստացի անօրինականորեն Ռուսաստանը գազ է արդյունահանում ու գողանում, որը պատկանում է Ուկրաինային»:
«Խոսքը նաեւ մեր նավահանգիստների ու ենթակառուցվածքների մասին է, որոնք մնացել են այնտեղ, եւ որոնք կարելի է գնահատել որպես կորսված եկամուտ: Ուստի վնասների թիվը անընդհատ կճշտվի եւ կավելանա»,-ընդգծել է նախարարը, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:



























