Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Մանիսա նահանգի Սոմայի շրջան, որտեղ մայիսի 13-ի երեկոյան ածխահանքում պայթյուն է տեղի ունեցել եւ հանդիպել ժողովրդի բողոքի գործողություններին։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելել է Սոմայի քաղաքապետարան եւ երբ դուրս է եկել այնտեղից, մի երիտասարդ Էրդողանի դեմ կարգախոսներ է հնչեցրել։ Այդ ժամանակ ոստիկանները նրան ձերբակալել են, ինչը զայրացրել է հավաքված քաղաքացիներին, ովքեր միացել են բողոքին։
Այդ ընթացքում Էրդողանը, տեսնելով զայրացած քաղաքացիներին, արագ մտել է հարեւանությամբ գտնվող առեւտրի կրպակը եւ մի փոքր սպասել անվտանգ հեռանալու համար։
Զայրացած քաղաքացիները պահանջել են Էրդողանի եւ կառավարության հրաժարականը։
Նշենք, որ Մանիսա նահագի Սոմայի շրջանում գտնվող ածխահանքում էնթակայանի պայթյունի հետեւանքով տարբեր աղբյուրներով զոհվել են մոտ 350 հանքափոր։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են, քանի որ տարբեր աղբյուրներով հանքում առանց դրսի կապի են մնացել մոտ 450 աշխատակից։
Տեսանյութը դիտելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ։




























