Դեռ վաղ է խոսել Լուգանսկի եւ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների միավորման մասին: Նման տեսակետ է հայտնել «Հարավ –արեւելքի բանակի» մամուլի քարտուղար Վասիլի Նիկիտինը:
Նրա խոսքով՝ ներկայումս անհրաժեշտ է առաջին հերթին լուծել այլ հարցեր: «Տարածքը ռազմական կազմավորումների օղակի մեջ է գտնվում եւ հիմնական խնդիրն այսօր ռազմական իրավիճակը կարգավորելն է: Բանն այն է, որ այստեղ բոլորը պատրաստվում են պատերազմի եւ խոսել միավորման մասին դեռ վաղ է: Մենք պետք է ցանկացած միջոցներով պաշտպանենք մեր հողը»,-ասել է Նիկիտինը, հաղորդում է «Ռոսբալտը»:
Նա նշել է, որ հանրապետությունների միավորման եւ երկրորդ հանրաքվեն անցկացնելու հարցը պետք է որոշեն իրենց բնակիչները:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին, «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» ղեկավարության մամուլի ծառայությունը հայտնել էր ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ներկայացուցիչների միջեւ միավորման հարցի շուրջ բանակցությունների սկսելու մասին:




























