Գործարարների հանդիպումը Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ անցել է վստահության մթնոլորտում: Այդ մասին մայիսի 14-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանի գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:
«Վարչապետը հայտարարեց, որ պայքարը հանուն վստահության ու թափանցիկության սկսվելու է իրենից ու իր մտերիմներից: Եվ իշխանության ներկայացուցիչները, որոնք մասնակից են ինչ-որ բիզնեսի, պետք է մասնակցեն ընդհանուր հիմունքներով՝ առանց ֆավորիտիզմի»,- ընդգծել է Մակարյանը:
Հանդիպման ընթացքում, հավելել է Մակարյանը, վարչապետը կոչ է արել սահման անցկացնել անցյալի ու ներկայի միջեւ, ամեն ինչ սկսել նորովի: «Մենք չհավատալու հիմքեր չունենք»,- հավելել է Մակարյանը:
Նախորդ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, հավելել է Մակարյանը, ինքը քիչ է հանդիպել, եւ «ցավոք, մոտ երեք ամիս անց պարզ էր դարձել, որ նրա կարծիքը չի ընդունվում»: «Այն ժամանակ ես անցա բացահայտ քննադատության»,- հավելել է Մակարյանը:



























