Նիգերիայի Բորնո նահանգում «Բոկո Հարամ» խմբավորման անդամների հարձակման հետեւանքով, տեղի բնակիչներն սպանել են ահաբեկչական խմբավորման մոտ 200 ներկայացուցիչների: Տարածաշրջանի բնակիչներից ստեղծված կամավորների ջոկատին հաջողվել է հետ մղել իսլամիստների հարձակումը: Անգամ որոշ գրոհայինների  գերի են վերցրել եւ կալանավորել, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Nigerian Watch-ը:

Սա վերջին շաբաթվա ընթացքում արդեն ահաբեկիչների երկրորդ հարձակումն է Բորնոյի նահանգում: Մայիսի 9-ին մոտ 30 մարդ էր զոհվել ահաբեկչական գործողության հետեւանքով, որի հեղինակը կրկին «Բոկո Հարամն» էր: