Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «անհասկանալի է» որակել ՌԴ պետդումայի պատգամավորի պաշտոնական նամակը՝ Ուկրաինայի ՆԳՆ պաշտոնակատար Արսեն Ավակովի վրա ճնշում գործադրելու պահանջով։
«Այն, որ դիմել են մեզ, որ մենք Ռուսաստանի հայերի միության անունից դիմենք Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովին, որ նա իր գործողություններն այլ ձեւ կազմակերպի, դա անհասկանալի է մեզ համար»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին ռուսական «Իզվեստիա» թերթը հրապարակել է բաց նամակ, որով Ռուսաստանի Պետդումայի հասարակական կազմակերպությունների եւ կրոնական կազմակերպությունների հետ հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար ՌԼԴԿ կուսակցության պատգամավոր Յարոսլավ Նիլովը պաշտոնական նամակներով դիմել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս սրբազանին եւ Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանին, որպեսզի նրանք հրապարակային կոչով դիմեն Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովին՝ վերջ տալու այն ամենին, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում




























