Սիմոն Վիզենտալի կենտրոնը Russia Today հեռուստաալիքից պահանջում է ներողություն խնդրել հաղորդման համար, որտեղ, իր կարծիքով, հագեցած է եղել «հրաների նկատմամբ թշնամանքով»:

Սիմոն Վիզենտալի կենտրոնի միջազգային կապերի հարցերով տնօրեն, ռաբբին Շիմոն Սամուելսը նամակ է հղել Russia Today-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանին եւ տնօրեն Ալեքսեյ Նիկոլովին:

Նամակում, մասնավորապես, ասվում է, որ հաղորդման ժամանակ ցեխ են շպրտել Իսրայելի վրա՝ մեղադրելով ցեղասպանության եւ էթնիկ զտումների մեջ, հաղորդում է «Էխո Մոսկվին»:

Նրա խոսքով Ավստրալիայում նկարահանված 8-րոպեանոց ռեպորտաժում հակասեմական կարծրատիպեր են օգտագործվել: Այս առթիվ Վիզենտալը պահանջել է հրապարակավ ներողություն խնդրել հրեա ժողովրդին վիրավորելու համար:

Միաժամանակ հեռուստաալիքի ղեկավարությունը հայտարարել է, որ դեռեւս նամակ, հեռախոսազանգ կամ հարցում չի ստացել: