Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 14-ին, ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ Թուրքիայի Մանիսա նահանգում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ, որի հետեւանքով Թուրքիայի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիներ են զոհվել:
Հանրապետության նախագահն անկեղծ վշտակցություն է հայտնել նախագահ Գյուլին եւ Թուրքիայի ժողովրդին` սփոփանքի խոսքեր հղելով զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում:




























