Օրերս Իրանից Ստեփանակերտ է հասել ներմուծվող հացահատկահավաք կոմբայնների հերթակական խմբաքանակը` 10 կոմբայն: Սա տեղի է ունեցել մոտ մեկեւկես տարի առաջ կնքված պայմանագրի համաձայն:

Եթե նախորդ 10 միավոր տեխնիկան տրվել է արդեն գործող մեքենատրակտորային կայաններին, ապա նոր խմբաքանակը նախատեսված է լիզինգային պայմաններով տրամադրելու համար: Մեկ միավոր տեխնիկան գնահատվում է մոտ 52 հազար եվրո, սուբսիդավորման արդյունքում այն հայտատուներին կհասնի ավելի ցածր գնով: Պետության կողմից 7 մլն դրամ սուբսիդավորումից հետո մեկ միավոր տեխնիկայի արժեքը կազմում է մոտ 15 մլն դրամ: Տարեկան մեկուկես միլիոն վճարելով` 10 տարվա ընթացքում հայտատուն կդառնա կոմբայնի սեփականատերը:

Պահեստամասերի խնդիր չի լինի: Դրանց նվազագույն քանակությունը Արցախում կլինի դեռ մինչեւ բերքահավաքը: Իսկ անհրաժեշտության դեպքում պահանջվող պահեստամասերը կներմուծվեն ընդամենը 48 ժամվա ընթացքում, վստահեցնում է ԼՂՀ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենը: