Զբոսաշրջիկների այցերի պատմության մեջ առաջին անգամ Լոնդոնին հաջողվել է անցնել 16 մլն այցելության սահմանը: 2013 թվականին Լոնդոն է այցելել 16,8 մլն օտարերկրացի:
Վիճակագրության համաձայն՝ զբոսաշրջիկների նման մեծ հոսք արձանագրվել է նաեւ 2006 թվականին, երբ Լոնդոն էր այցելել 15,6 մլն մարդ:
Ինչ վերաբերում է նոր ցուցանիշներին, դրանց հասնելուն նպաստել են Լոնդոնում անցկացված օլիմպիական խաղերը եւ թագուհու հոբելյանը: Զբոսաշրջիկների այցերի հավելաճը կազմել է 9 տոկոս, հաղորդում է nakonu-ն՝ վկայակոչելով Quotidien du Tourisme-ը:
Այս տարվա ցուցանիշները նույնպես կարելի է համարել հուսադրող: Տարվա սկզբից Մեծ Բրիտանիան սովորականից 9 տոկոսով ավելի շատ հյուրեր է ունեցել: Զբոսաշրջիկների մեծ մասն այս երկիր է գալիս՝ այցելելու թանգարաններ, ցուցահանդեսներ եւ մասնակցելու սպորտային միջոցառումների:




























