Ուղեւորները համարում են, որ Մյունխենի օդանավակայանն ամենալավերից մեկն է Եվրոպայում:
Օդանավակայանների եւ օդային փոխադրումների մասին տվյալների հավաքագրմամբ զբաղվող բրիտանական Skytrax խորհրդատվական ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ճանապարհորդների մեծ մասն իրեն միանգամայն հարմարավետ է զգում Ֆրանց-Յոզեք Շտրաուսի անվան օդանավակայանում:
Հարցմանը մի քանի միլիոն ուղեւորներ են մասնակցել:
Խոսելով Մյունխենի օդանավակայանի մասին, հարցվածների մեծ մասը գոհունակություն են հայտնել ռեստորանների եւ խանութների բազմազանությունից եւ սպասասրահների հարմարավետությունից:
Ինչ վերաբերում է անձնակազմի ընկերական վերաբերմունքին, ապա այդ տենակյունից Մյունխենը գլխավորում է թե եվրոպական, եւ թե համաշխարհային վարկանիշային ցանկը:
Սակայն օդանավակայանը նաեւ իր թերություններն ունի. բազմաթիվ ուղեւորներ տրանսպորտի միջոցների անհարմարավետությունից են բողոքում: Մասնավորապես դժգոհությունների առիթ են տալիս դրանց` գերմանական երկաթգծային ցանցի հետ հատման սակավաթիվ կետերը:
Ավանդույթի համաձայն, դժգոհություններ են հնչում նաեւ անձնագրային հսկողության կետերի դանդաղ աշխատանքի առնչությամբ: Իսկ որոշները օդանավակայանի զուգարանների մաքրությունից են բողոքում:
Օդանավակայանի տնօրենը վերջերս հայտնել է, որ անձնագրերի հսկողության ավտոմատ համակարգ ներդնելու, ուղեբեռի հանձնման գոտու աշխատանքը բարելավելու, ավտոբուսային ընկերությունների հետ նոր երթուղիների ստեղծման մասին պայմանավորվածություններ ձեռք բերելու մտադրություններ կան:
Իսկ չվերթի սպասող ուղեւորների հարմարավետության համար օդանավակայանի երկրորդ տերմինալում 2000 գիրք պարունակող գրադարան կհայտնվի, Süddeutsche Zeitung-ին վկայակոչելով հաղորդում է «Nakonu»-ն:




























