ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի Սթոքթոն քաղաքի երկնքում հայտնված ցոլացող խոռոչը անհանգստացրել է համացանցի ամերիկացի օգտատերերին, որոնք տեղի ունեցածի պատճառներն են գուշակում:

Անցյալ շաբաթ ամերիկացիները տարօրինակ երեւույթ էին նկատել՝  երկնքում ցոլացող խոռոչ:

Այժմ պարանորմալ երեւույթների սիրահարները եւ հոռետեսները մտորում են երեւույթի  մասին եւ տարբեր տեսություններ առաջարկում՝ փորձելով բացատրել դրա ծագումը, փոխանցում է FederalPost-ը՝ վկայակոչելով MailOnline-ը:

Սակայն ամենաճշմարտանման վարկածը պատկանում է գիտնականներին եւ օդերեւութաբաններին, որոնք կարծում են, թե խոռոչային գոյացությունները օդանավերի կողմից ամպերը պերֆորացիայի ենթարկելու արդյունքն են: Եվ եթե արեւն էլ դրանք  լուսավորում է ճիշտ անկյունից, ապա ցոլացող հատված է գոյանում: