Աղջիկը կտրականապես հրաժարվել է ամուսնանալ, քանի դեռ փեսացուն չի վճարել 6 հազար դոլար վիրահատության համար, որը թույլ կտար աղջկան մեծացնել իր կուրծքը ցանկալի չափի:
22-ամյա Ռոշել Բեթյուն միշտ դժգոհ է եղել իր կրծքից: Իր երկու զավակներին կրծքով կերակրելուց հետո նա պարզապես ատում էր իր կազմվածքը, ասելով, որ «կախված ու անկենդան» կուրծքը իրեն դեպրեսիայի մեջ է գցում: Այսպիսով, երկու երեխաների մայրը իր փեսացու Ռայանին հայտարարել է, որ չի ամուսնանան, քանի դեռ նա չի վճարել պլաստիկ վիրահատության համար:
«Ռայանն ինձ հարսանեկան նվեր արեց՝ վճարելով վիրահատության համար մոտ 6 հազար դոլար: Նա ուզում էր, որ ես որքան հնարավոր է լավ տեսք ունենամ»,-ասել է աղջիկը:
Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած վիրահատությունից հետո Ռոշելին պահանջվել է ընդամենը երեք ամիս, ամբողջությամբ վերականգնվելու համար, իսկ մարտի 1-ին երիտասարդները հարսանիք են արել, հաղորդում է FederalPost-ը:





























