56-ամյա մարկտոց-մարդը` Սերբիայի բնակիչ Բիբա Ստրուջան, ով կարող մինչեւ մեկ միլիոն վոլտ լարմանը դիմադրել, որոշել է իր գերկարողությունները խելամտորեն օգտագործել: Ձեռքերի վրա նրբերշիկ տապակելու փոխարեն նա կլինիկա է բացել եւ փորձում է էլեկտրականության միջոցով մարդկանց բուժել:
Բիբայի երիտասարդ տարիքում բացահայտված կարողությունները փակուղու առաջ են կանգնեցրել ոչ միայն նրա ընկերներին, այլ նաեւ` բոլոր բժիշկներին:
Ժամանակի ընթացքում մարտկոց-մարդը հասկացել է, որ իր կարողության օգնությամբ պետք է գումար աշխատել եւ տան պայմաններում մինի-կլինիկա է բացել, որտեղ «լիցքավորված» ձեռքերի հպմամբ այնպիսի հոդային հիվանդություններ է բուժում, ինչպես, օրինակ, արտրիտն է:
Բիբայի ձեռնարկչատիրական գործունեությունը թեկուզ եւ եկամուտ է ապահովում ընտանիքի համար, սակայն իր` բժշկի վրա վատ է անդրադառնում: Նրա եղունգները ճաքճքված են, իսկ մազեր ու հոնքեր գրեթե արդեն չկան, Daily Mail-ին վկայակոչելով հաղորդում է FederalPost-ը:
«Ես առանց քրտնագեղձերի եմ ծնվել, եւ բժիշկների կարծիքով, հենց այդ առանձնահատկությունն է իմ կարողությունների պատճառը դարձել: Այդուհանդերձ, այն բացասաբար է անդրադառնում իմ օրգանիզմի վրա, որովհետեւ չեմ քրտնում: Ամռանը ստիպված եմ խոնավ շորեր կրել` օրգանիզմս տաքացումից պաշտպանելու համար: Իսկ ահա եղունգներս պաշտպանել չեմ կարող. դրանք ուղղակի վառվում են բուժման ընթացքում», - բացատրել է Ստրուջան:






























