Բրիտանացի գիտնականները ապացուցել են, որ արեւի ակտիվությունը կարող է ազդեցություն ունենալ կայծակի հարվածների հաճախականության վրա:
Հետազոտության մասնակիցներից մեկը պատմել է, որ արեւային քամիների` երկրի մակերեւույթ հասնելուց հետո 40 օրվա ընթացքում Եվրոպայում կայծակի հարվածների հաճախականության եւ չափերի աճ է նկատվում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Արեւի ակտիվության արբանյակային դիտարկման միջոցով կարելի է մի քանի շաբաթ առաջ կայծակների առաջացում կանխատեսել, գտնում են գիտնականները:




























