Լատվիայի Սեյմը երրորդ՝ վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել խորհրդային եւ նացիստական օկուպացիան փառաբանելու, ժխտելու, արդարացնելու կամ կասկածի տակ դնելու համար ազատազրկման տեսքով պատիժ սահմանելու մասին օրենսդրական փոփոխություններին:
Լատվիայի կառավարությունը կարծում է, որ հանրապետությունը 1940 – 1991թթ. օկուպացված էր ԽՍՀՄ կողմից: Խորհրդային կամ նացիստական օկուպացիան արդարացնելու համար առավելագույն պատիժը 5 տարվա ազատազրկումն է, առավել մեղմ միջոց են հարկադիր աշխատանքները եւ տուգանքները, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով DELFI-ն:
Քրեական պատասխանատվության կենթարկվեն նաեւ Հոլոքոստն ու մարդկության դեմ հանցագործությունները հերքող անձինք: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն նախագահի ստորագրելուց հետո:




























