Ղրղըզստանի կրթության նախարար Կանաթ Սադիկովը, որ իր մասնակությունն էր բերել «համընդհանուր թելադրությանը», կատարած աշխատանքի համար երեք է ստացել: Այս մասին մամուլիսի ընթացքում ինքը` նախարարն է հայտնել, հաղորդում է Ռոսբալտը:
«Ես կանխատեսում էի, որ երկու հաստատ չեմ ստանա: Փաստորենք` ճիշտ էի: Գնահատականս երեք է», - Սադիկովի խոսքերն է մեջբերում 24.kg-ն: Նախարարը չի հստակեցրել, թե քանի սխալ է հայտնաբերվել թելադրության մեջ:
Ղրղըզստանում «համընդհանուր թելադրությունը» ապրիլի 12-ին է կայացել` Բիշկեկ եւ Կանտ քաղաքներում: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, Սադիկովը նմանատիպ միջոցառման մասնակցած առաջին նախարարն է դարձել:




























