Սուդանում դատարանը 27-ամյա կնոջը կախաղանի է դատապարտել՝ կրոնափոխության եւ քրիստոնյայի հետ ամուսնանալու համար:
Նրան դատապարտել են նաեւ մտրակի 100 հարվածի «շնանալու» համար, քանի որ դատարանը նրա ամուսնությունը անօրինական է համարել:
Ըստ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության՝ ներկայումս ութ ամսական հղի կինը որպես քրիստոնյա էր դաստիարակվել:
Սակայն իշխանությունները նրան մահմեդական են համարում, քանի որ կնոջ հայրը, որին նա գրեթե չի էլ ճանաչել, իսլամի հետեւորդ է եղել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սուդանում մահմեդականներին չի թույլատրվում ամուսնանալ այլ կրոնի հետեւորդների հետ, այդպիսի ամուսնություններն ապօրինի են համարվում:
Արեւմտյան երկրների դեսպանատները եւ տեղի իրավապաշտպանները Սուդանի իսլամական կառավարությանն արդեն կոչ են արել հարգել դավանանքի ազատությունը:




























