Օթուոթեր-Վիլիջի շրջանում նավթատար խողովակի պատռման արդյունքում Լոս-Անջելեսի փողոցները շուրջ 50 հազար գալլոն (189 հազար լիտր) նավթով են ծածկվել:
Ինչպես քաղաքի հրշեջ ծառայությունից են հաղորդում, 20 դյույմ շառավղով խողովակը տեղական ժամանակով ժամը 12:15-ին է վնասվել, որից անմիջապես հետո նավթի հոսքը դադարեցվել է:
Վառելիքը 1,5 կմ շառավղով ծածկույթ է կազմել: Որոշ հատվածներում թափված նավթի խորությունը կես մետրի է հասնում, հաղորդում է Gazeta.ru-ն:
Միջադեպը շրջակայքում գտնվող խանութների եւ ընկերությունների աշխատանքը կաթվածահար է արել, նշում է «Ռոսբալտը»:




























