Այսօր ընտանիքի օրն է, հարկավոր է հիշել ավանդական արժեքների մասին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը «Հայաստանի պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանի («Ժառանգություն») եւ Նաիրա Զոհրաբյանի («Բարգավաճ Հայաստան) մեղադրանքներին:
Նա չի համաձայնել պատգամավորների կարծիքի հետ, որոնք հայտարարել էին՝ անկախ Հայաստանում տեղ չունեն կոչումները, որոնց անվանումները նման են խորհրդայիններին: «Մեր երկիրն իրավամբ կարող է հպարտանալ վաստակավոր գործիչների մեծ թվով: Դրանք մեր ավանդույթներն են, մեր արժեքները: Պետք չէ դա համարել ինչ-որ վայրի նախապաշարմունք: Ի վերջո այսօր ընտանիքի միջազգային օրն է, ժամանակն է հիշել արժեքների մասին: Այլ ոչ թե նորաձեւ երեւույթների կամ ինչ-որ Կոնչիտա Վյուրսթի մասին»,- հայտարարել է Նաղդալյանը:




























