«Վաստակավոր» կոչումները խորհրդային շունչ ունեն: Այս մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստանի» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Հայաստանի պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ: Օրինագիծը ենթադրում է վաստակավոր կոչումներ (նկարիչ, արտիստ, իրավաբան, բժիշկ, ճարտարապետ եւ այլն):
Զոհրաբյանի կարծիքով՝ այդ կոչումները, դրանց առջեւ խոնարհման մթնոլորտը, իրենց սպառել են, եւ անկախ երկրում դրանք տեղ չունեն:
Նման կարծիք է հայտնել պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Նրա կարծիքով՝ այդ կոչումները գոյություն են ունեցել Ցարական Ռուսաստանում եւ Խորհրդային Միությունում, առ այսօր գոյություն ունեն Ռուսաստանում, որպեսզի առանձնացնեն իշխանությանը հաճո մարդկանց, եւ արվեստի, գիտության, պրոֆեսիոնալիզմի հետ դրանք կապ չունեն: «Ժամանակն է ազատվել այդ ատավիզմներից»,- հայտարարել է Արզումանյանը:




























