Ուկրաինայի ազգային բանկը (ՈւԱԲ) դադարեցրել է Դոնեցկի մարզում իր վարչության աշխատանքները: Այդ մասին նշվում է ՈւԱԲ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Պատճառ են հանդիսացել շրջանում անջատողականների գործողությունները: Այսօր վարչության հասցեին պահանջներ են տեղացել այսպես կոչված «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» ներկայացուցիչների կողմից տրամադրել նշանակալի չափի դրամական միջոցներ, հակառակ դեպքում վարչությունում «զտումներ» կանցկացվեն»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Վարչության աշխատակիցներին տարհանել են, բանկային գործարքները մարզի տարածքում դադարեցվել են:

Ինչպես հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան», Եկամուտների եւ տուրքերի նախարարությունը մայիսի 15-ին տարհանել է Դոնեցկի մարզում նախարարության գլխավոր վարչության աշխատակիցներին եւ հարկային տեսչուներին: