ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը երեք տարի ժամկետով վերանշանակվել է այս պաշտոնում: Որոշումն ընդունվել է մայիսի 15-ին ԵԱՀԿ անդամ բոլոր 57 պետությունների արտգործնախարարների փոհամաձայնությամբ:
Իտալացի դիվանագետը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվել էր 2011թ.-ի հուլիսին: 2002-2006թթ. նա Կոնֆլիկտների կանխարգելման ԵԱՀԿ կենտրոնի տնօրենն էր: 2008-2011թթ. ընթացքում Կոսովոյի հարցերով ՄԱԿ հատուկ ներկայացուցիչն էր, Կոսովոյում ՄԱԿ ժամանակավոր վարչակազմի ղեկավարը:
Զանյերը ԵԱՀԿ գլխավորի քարտուղարի պարտականություններին երկրորդ անգամ կանցնի 2014թ.-ի հուլիսի 1-ից:




























