Լոնդոնից Ֆլորենցիա մեկնող, «CityJet» ավիաընկերության ինքնաթիռի թեւի մի մասը թռիչքից քիչ անց պոկվել է: Ինքնաթիռում գտնվել է 61 ուղեւոր, այդ թվում նաեւ «The Daily Telegraph» թերթի լրագրող Քոուլ Մորթոնը(Cole Moreton): Avro RJ85 ինքնաթիռը հարկադրված է եղել վերադառնալ Լոնդոն-Սիթի օդանավակայան:

Ավելի ուշ Մորթոնը պատմել է, որ թռիչքի պահին տարօրինակ ձայն է լսել, որից հետ պայթյուն ու ձախ թեեւի վեց ֆուտ չափի կտորը հանկարծակի առանձնացել է, կախվել օդում:

Ավիաընկերությունում նշել են միջադեպի մասին տեղեկությունը՝ ճշտելով, որ «թռիչքի պահին ինքնաթիռից մասամբ անջատվել է գործող մեխանիզմի ծածկը», հաղորդում է «Lenta.ru»-ն: Հարկադրված վայրէջքից հետո ինքնաթիռին դիմավորել է փրկարարների խումբը: Ուղեւորներից որեւէ մեկը չի տուժել: Մի քանի ժամ անց մարդկանց այլ ինքնաթիռով Ֆլորենցիա են հասցրել: