ԱՄՆ-ն գինու արդյունաբերության աշխարհի ամենամեծ շուկան է դարձել՝ վաճառքի ծավալով գերազանցելով անգամ Ֆրանսիային, որը գինու հայրենիք է համարվում: 

2013թ. ամերիկացիները 29,1 մլն հեկտոլիտր գինի են գնել՝ նախորդ տարվանից կես տոկոս ավելի, հայտնում է  NTDT-ն՝ վկայակոչելով Գինեգործության միջազգային կազմակերպությունը:

Միաժամանակ ԱՄՆ-ն զգալի հետ է բնակչության մեկ շնչի սպառման առումով: 2011թ. միջին ֆրանսիացին  շաբաթական օգտագործել է 1,2  շիշ գինի, ինչը մոտ 6 անգամ ավելի է միջին ամերիկացու ցուցանիշից: