Չինական Շանհայ մեգապոլիսի բնակիչները լուսանկարչական մշակույթի օբյեկտ դառնալու հնարավորություն են ստացել: Դրա համար նրանցից պահանջվել է ընդամենը սեփական լուսանկարը անել եւ ֆրանսիացի լուսանկարիչ եւ նկարիչ JR-ին տրամարդել, ով օգտագործել է դրանք` ՉԺՀ-ի ֆինանսական մայրաքաղաքի առօրյա կյանքն ի ցույց դնելու համար: Նրա նախագիծն այդպես էլ կոչվում է` «ներսից դուրս»:
Չափազանց դժվար է մշակույթի այդ ձեւը մեկ բառով նկարագրել: Դա եւ կատարողականություն է, եւ հանրային տեղակայում, եւ փողոցային գեղանկարչություն: Ինքը` 31-ամյա JR-ը, իր մշակույթին ֆոտոգրաֆֆիտի անվանումն է տալիս:
Տեղեկությունների համաձայն, նախագծին մասնակցելու ցանկություն հայտնած քաղաքացիները քիչ չեն եղել: Շանհայի բնակիչները հերթ են կանգնել` քաղաքի խանութներով եւ ռեստորաններով հարուստ Սինտյանդի պատմական շրջանում «սելֆի» անելու համար: Շարժական ֆոտոապարատը բեռնատար մեքենայի մեջ է տեղակայված եղել: Մեկ այլ ապարատ հաշված րոպեների ընթացքում լուսանկարներն է տպել` մեծ չափերով: Այնուհետեւ լուսանկարի տերը կարող էր այն ցանկացած վայրում տեղակայել, հաղորդում է NTDT:
Փողոցային այս ակցիան իրականացվել է աշխարհի 80 երկրներում:




























