Տեսահսկում իրականացնող խցիկները զարմանալի տեսարան են գրանցել, որտեղ երեւում է, թե ինչպես է չորսամյա մի երեխա փրկվում հարեւանի շան հարձակումից: Միջադեպի ինքնատիպությունը կայանում է նրանում, որ փրկարար հերոսը կատու է եղել:

Քալիֆորնիա նահանգի բնակիչ Ջերեմի Տրայանտաֆիլոն հեծանիվ քշելիս է եղել, երբ հարեւանի շունը հարձակվել է նրա վրա եւ ոտքից բռնել: Երեխային հեծանիվից վայր գցելուց հետո կենդանին փորձել է մի կողմ քարշ տալ նրան, սակայն այդ պահին օգնության է հասել Տարա կատուն:

Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է այն փոքրիկին նեղացնողի վրա հարձակվում եւ այնուհետեւ էլ, երեխայի փրկությունն ապահովելու համար, դեպի հեռուները հետապնդում նրան:

Ջերեմիի ոտքին մի քանի կար է դրվել:

Միջադեպից հետո 8 ամսական շնիկը շարունակել է ագրեսիվ վարք ցուցաբերել: Արդյունքում նրան էվթանազիայի ենթարկելու մասին որոշում է կայացվել, Mirror-ին վկայակոչելով հաղորդում է FederalPost-ը: